Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախագիծն Աստծով էր». Սուրեն Արեենց

Ապրիլ 23,2021 21:44

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի ունեցավ Հերոսների վերականգնողական քաղաք նախագծի հոգեբանական կենտրոնի հողատարածքի օրհնության արարողությունը: Բացվեցին նաեւ ՀՀ ազգային հերոս  Վահագն Ասատրյանի եւ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Վարդան Ամալյանի հուշատախտակները: Նախագծի հեղինակը Սուրեն Արեենցն է:

Նախագծի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը կատարվեց  Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Ի հիշատակ Ապրիլյան պատերազմի հերոսների՝ իրականացվեց նաեւ ծառատունկ: Միջոցառմանը ի թիվս այլոց՝ ներկա էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության  Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը:

«Մեր նախագիծն ասես Աստծով էր, որովհետեւ այսքան կարգին մարդիկ են այս նախագծում ընդգրկվել: Ընդ որում, պարոն  մարզպետն էլ այն մարդկանցից էր, որին նամակով չենք դիմել, անձամբ ինքն է կապվել եւ հրավիրել բանակցությունների: Պարոն մարզպետի՝ Մեսրոպ Մեսրոպյանի հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ասաց Սուրեն Արեենցը: Նա նշեց, որ QR կոդով կարելի է կարդալ ինչպես հերոսների մասին տեղեկատվություն, այնպես էլ Հերոսների վերականգնողական քաղաք նախագծի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930