Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ երեկո Բայդենն ինձ ասաց, որ եթե ինքը երբևէ լինի այդ կարգավիճակում, ինքը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը. Սամանթա Փաուերը հրապարակել է Ջո Բայդենի և Սերժ Սարգսյանի լուսանկարը

Ապրիլ 24,2021 23:08

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանթա Փաուերը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ հրապարակելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումից մի լուսանկար՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

«Այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Բայդենը և ես Վաշինգտոնի մայր տաճարում մասնակցում էինք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի պատարագին։

Այդ երեկո Բայդենն ինձ ասաց, որ եթե ինքը երբևէ լինի այդ կարգավիճակում, ինքը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը։

Այսօր, որպես ԱՄՆ նախագահ նա դա արեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930