Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հնարավորություն ունեինք այնպիսի մի բռնապետություն ստեղծել, որ խոսողները շնչելուց, արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին եւ խոնարհվեին 3 անգամ, նոր շնչեին»

Մայիս 03,2021 16:02

«Ճիշտ եք ասում, այսօր բազմաթիվ հանցագործներ կան ազատության մեջ, բայց այսօր Հայաստանի բանտերում անմեղ մարդ չկա»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ այն քննադատություններին, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է հաստատված. «Հայաստանում չի կարող բռնապետական ռեժիմ հաստատվել, որովհետեւ 2018-ին մենք մեզ զրկել ենք բռնապետություն լինելու հնարավորությունից: Մե՛նք ենք մեզ զրկել: Եթե ուզենայինք, 2018-ին հնարավորություն ունեինք  այնպիսի մի բռնապետություն ստեղծել, որ այստեղ, այստեղից դուրս խոսողները շնչելուց, արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին եւ խոնարհվեին 3 անգամ, նոր շնչեին եւ արտաշնչեին: Բայց մենք մեզ զրկել ենք այդ հնարավորությունից, որովհետեւ չենք կարող ուրանալ մեր անցած ճանապարհը: Սխալներ, սխալներ…այստեղ ձախողեցիք, այնտեղ ձախողեցիք…մենք կռիվ ենք տվել բոլոր ձախողումների դեմ»:

Փաշինյանն անդրադարձավ Թագուհի Թովմասյանի ելույթին. «Այսօր կանգնել առաջնագծից են խոսում: Բա 30 տարի որ առաջնագիծ էին թալանում ու դղյակներ կառուցում փարիզներում ու հռոմներում, խի՞ չէիք խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտից ձեր փայն էլ շպրտում էին, դուք էլ ձեր տներն էիք առնում, բա ինչի՞ չէիք խոսում: Որովհետեւ մամուլի ազատության օրը այսօր չի ստեղծվել: Շատ վաղուց է ստեղծվել: Իսկ դուք այդ մամուլի ազատությունից օգտվելու համար առավոտ, կեսօրին, երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից եւ մարմիններից: Մենք ձեզ էլ ենք տվել ազատություն, բայց դուք չեք ուզում այդ ազատությունը, որովհետեւ  ազատությունը նաեւ պատասխանատվություն է, որովհետեւ կերակրատաշտը ձեզ համար ավելի կարեւոր է, քան մամուլի ազատությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «… Ֆելդկուրատը զկռտաց։
    – Մտադի՛ր չեմ,– համառորեն կրկնում էր նա։– Ես ձեզ համար ոչինչ չեմ անի։ Մտքովս էլ չի անցնի անել, որովհետև դուք անուղղելի սրիկաներ եք։ Բարձրյալի անսահման ողորմածությունը ձեզ ուղեկից չի չինի կյանքի ճանապարհին և նրա աստվածային սիրո շունչը չի դիպչի ձեզ, քանզի աստված չի էլ ցանկանա գործ ունենալ ձեզ նման անզգամների հետ․․․ Լսո՞ւմ եք, ինչ եմ ասում։ Հե՛յ, փոխանավորներ։
    Քսան (երե՞ս)փոխաններ վեր նայեցին և միաբերան պատասխանեցին․
    – Ճի՛շտ այդպես, լսում ենք։
    – Լսելը քիչ է,– իր քարոզը շարունակեց ֆելդկուրատը։– Ձեզ շրջապատող խավարում, դմբոնե՛ր, ձեզ վրա չի իջնի բարձրյալի կարեկցությունը, քանզի գթասրտությունն էլ սահման ունի։ Իսկ դու, է՛շ, որ հետևումն ես կանգնած, չհամարձակվես խրխնջալ, թե չէ կարցեր կքշեմ։ Իսկ դուք, ցածում կանգնածնե՛ր, չկարծեք, թե գինետանն եք գտնվում։ Աստծո գթասրտությունն անսահման է, բայց միայն կարգին մարդկանց, այլ ոչ թե ամեն մի տականքի համար, որը չի հետևում ոչ նրա օրենքներին, ոչ զինվորական կանոնադրությանը։ Ահա թե ինչ էի ուզում ձեզ ասել։ Դուք աղոթել չեք կարողանում և կարծում եք, թե եկեղեցի գնալը քեֆ ու զվարճություն է, կարծես այստեղ թատրոն է կամ ինչ֊որ կինոմատոգրաֆ։ Ես այդ բանը ձեր մտքից հանել կտամ, որպեսզի չկարծեք, թե ես եկել եմ ձեզ զվարճացնելու և ուրախացնելու։ Ես ձեզ, շան որդիներիդ, մենախուց նստեցնել կտամ,– ահա թե ինչկանեմ ես։ Ես ձեզ հետ միայն ժամանակ եմ վատնում, վատնում միանգամայն իզուր։ Եթե այստեղ իմ փոխարեն ինքը ֆելդմարշալը կամ ինքը արքեպիսկոպոսը լիներ, միևնույն է, դուք չէիք ուղղվի և ձեր հոգին չէիք դարձնի առ աստված։ Եվ այնուամենայնիվ մի օր կհիշեք ինձ ու կասեք, «նա մեր լավն էր ցանկանում»։…»
    Յարոսլավ Հաշեկ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31