Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության երկու կին աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել. «Հայկական ժամանակ»

Մայիս 05,2021 10:15 Share

Օրերս շրջակա միջավայրի նախարարության երկու կին աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանից:

Հարցին, թե միջադեպից հետո կանայք աշխատանքի գնո՞ւմ են, Առաքելյանն ասաց. «Ոչ ոք աշխատանքից չի ազատվել, ու չեն էլ կարող ազատել նրանց, քանի դեռ ծառայողական քննությամբ մանրամասներ չեն պարզվել»:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ ապրիլի 30-ին երեւանյան պոլիկլինիկաներից մեկից ստացել են հաղորդում, ըստ որի՝ վնասվածքներով մի կին է դիմել։ Կինը հայտնել է, որ աշխատանքի վայրում վիճաբանություն է եղել, որի հետեւանքով վնասվածքներ է ստացել։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է մյուս կողմի ինքնությունը, այդ անձը տվել է բացատրություն։ Այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։

«ՀԺ»-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակից երկու կանայք էլ նախարարության առաջատար մասնագետներ են: Նախնական տեղեկություններով՝ կանանց կռվի պատճառը միջանձնային հարաբերություններն են:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31