Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ շաբաթվա ընթացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու եւ քվեարկվելու է հատուկ բանաձեւ՝ մեր ռազմագերիների խնդրի մասին. Արմեն Աշոտյան

Մայիս 12,2021 21:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եվրոպական Միության գործընկերներս ինձ հայտնում են, որ գալիք շաբաթվա ընթացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու եւ քվեարկվելու է հատուկ բանաձեւ՝ մեր ռազմագերիների խնդրի մասին։

Թեպետ կոնկրետ տեքստը դեռ հայտնի չէ, բայց կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել եռակողմ հայտարարությունը չկատարող եւ  հումանիտար իրավունքը այլանդակ կերպով խախտող Ալիեւի ռեժիմի նկատմամբ։

Գործող կապիտուլյանտների դավաճանության եւ ապիկարության արդյունքում ադրբեջանական բանտերում առ այսօր տառապող մեր տղաներին մոռանալու իրավունք ոչ ոք չունի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31