Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը

Մայիս 22,2021 22:02

Հանրապետության նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի պատվավոր անդամ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը:

FAST-ի խորհրդակցական խորհրդի կազմում ընդգրկված են գիտության, տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության և
մի շարք այլ ոլորտների առաջատար ու հանրաճանաչ ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից:

Նրանց թվում են աշխարհահռչակ միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի ֆիզիկոս Յուրի Օգանեսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, ֆրանսիական «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության նախկին նախագահ Սերժ Չուրուքը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը և այլոք:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության, հետագա ծրագրերի, ինչպես նաև դրանց իրագործման հնարավորությունների և ուղիների շուրջ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31