Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայանալով իբր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ` գումարային առաջարկներ են անում, հետևողական ենք լինելու, որ սադրիչները և իրենց կազմակերպիչները պատժվեն օրենքի ողջ խստությամբ». Արամ Վարդևանյան

Մայիս 31,2021 12:04

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

Ինչպես զգուշացնում էինք` սկսվեցին անհասկանալի ծագման և իշխանական լրատվամիջոցներով որոշակի նյութերի հրապարակում ուղղված «Հայաստան» դաշինքի վարկաբեկմանը:

Ավելին` ստացվում են նաև տեղեկություններ, որ նույնիսկ որոշ անձինք ներկայանալով իբր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ` գումարային առաջարկներ են անում:

Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ նմանատիպ որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ։ Վստահեցնում եմ՝ խիստ հետևողական ենք լինելու, որ սադրիչները և իրենց կազմակերպիչները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Այս ամենով փորձ է արվում ստեղծել շինծու, կեղծ հիմքեր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար: Վերահաստատում եմ նախորդ վստահեցումս, որ նմանատիպ ցանկացած փորձին հաջորդելու են իրավական կոշտ մեխանիզմների գործադրում:

Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը:

«Հայաստան» դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31