Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին արևմտահայ գրական ժառանգությանը ծանոթացնելու առաքելություն էր ստանձնել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 

Հունիս 03,2021 12:52

Արևմտահայ գրականությունը ժամանակակից պատանիների շուրթերով մեկ անգամ ևս ընդգծեց, որ առանց ազգային մշակույթը լիարժեք ճանաչելու անհնար է մեր ինքնության պահպանումն ու առաջընթացը. երեխաներին արևմտահայ գրական ժառանգությանը և արևմտահայերեն լեզվին ծանոթացնելու ու մտերմացնելու առաքելությունն էր ստանձնել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մայիս ամսին արևմտահայ գրականությանն ու արևմտահայերենին նվիրված միջոցառումների իրականացմամբ։

Գրադարանում կազմակերպվել են արևմտահայ գրողներ Միսաք Մեծարենցին, Պետրոս Դուրյանին և Գրիգոր Զոհրապին նվիրված ցերեկույթներ ու բաց դասեր։ Տեղի է ունեցել «Սփյուռք» մատենաշարի գրքերի շնորհանդեսը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համագործակցությամբ. ներկայացվել են մատենաշարով հրատարակված Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի, Շահան Շահնուրի, Հակոբ Մնձուրու և Զապել Եսայանի գործերը, անդրադարձ է եղել Դանիել Վարուժանի, Միսաք Մեծարենցի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի հայտնի երկերին:

Գրադարանի հյուրերը դիտել են արևմտահայերեն մուլտֆիլմեր ու ֆիլմեր, ունկնդրել արևմտահայերենով գրված հեքիաթներ ու երգեր։

Արևմտահայ գրականության ծրագրին զուգահեռ «Ոչ նյութական մշակութային ժառանգություն» ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաև աշուղական արվեստի զարգացման մեջ մեծ դեր ունեցած աշուղներ Սայաթ-Նովային, Ջիվանուն, Շերամին, Շահենին և Հայկազունին նվիրված միջոցառումներ։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930