Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ժամանակավոր իշխանությունը և իրենց սպասարկող իրավապահները թող վստահ լինեն, որ կամայականություններն անպատիժ չեն մնալու». Արամ Վարդևանյան

Հունիս 03,2021 18:44

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ,

Նախընտրական շրջանում կողմերի հավասարության և օրինականության պահպանման պարտականությունը պարտավոր է ապահովել իշխանությունը։

Սակայն, վերոնշյալ պարտականությունը իրավապահների, հատկապես՝  ՀՔԾ-ի կողմից փորձ է արվում ճնշումների և քաղաքական հետապնդումների գործադրմամբ տապալել մայիսի 10-ին մեկնարկած արտահերթ ընտրությունների գործընթացը:  Նախ, մայիսի 20-ին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ՝ Արմեն Գևորգյանի նկատմամբ սկսվեց հերթական շինծու և ապօրինի քաղաքական հետապնդումը։ Իսկ այսօր ՀՔԾ-ն իբր հարցաքննության է կանչել հենց այս նախընտրական ակտիվ փուլում Կենտրոնական շտաբի անդամ, մարզային աշխատանքները համակարգող Ռուդոլֆ Սարգսյանին։

Այս ժամանակավոր իշխանությունը և իրենց սպասարկող իրավապահները թող վստահ լինեն, որ կամայականություններն անպատիժ չեն մնալու:

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930