Լրահոս
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս. «Մեր նպատակն այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում». Ffa.am

Հունիս 05,2021 11:29

Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, հունիսի 4-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

(հարցեր Խոակին Կապառոսին)

-Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպումը, չնայած որ ընկերական էր, բավականին լարված ստացվեց և ֆուտբոլիստները մեծ ջանքեր գործադրեցին: Արդյո՞ք թիմը հասցրել է վերականգնվել Շվեդիայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ:

-Այո, թիմը վերականգնվել է և այս խաղին դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել: Մեր նպատակն, ի սկզբանե, այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում և 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ:

-Դատելով լուսանկարներից և տեսանյութերից` հավաքականի ճամբար են ժամանել հավաքականի առաջատար նախկին ֆուտբոլիստներ Լևոն Պաչաջյանը և Յուրա Մովսիսյանը: Արդյո՞ք մարզիչը հասցրել է ծանոթանալ նրանց հետ և որքանո՞վ է այդ աջակցությունն օգնում հավաքականին:

-Իհարկե մենք ճանաչում ենք այդ տղաներին և հրավիրել ենք թիմ, որովհետև նրանք կարող են օգտակար լինել մեր տղաներին իրենց կողքը լինելով: Ֆուտբոլիստների մասին կարող եմ ասել, որ այն խաղացողները, որոնք դաշտ դուրս կգան, իրենց լավագույնս կդրսևորեն և շատ օգտակար կլինեն թիմին:

-Վարազդատ Հարոյանը, չնայած վնասվածքին, հրավիրվել է հավաքական, սակայն չի մասնակցել Խորվաթիայի դեմ հանդիպմանը: Արդյո՞ք նա պատրաստ կլինի սպասվելիք հանդիպմանը թե՞ այդպես էլ չկարողացավ ապաքինվել վնասվածքից:

-Պետք է բարձր գնահատել Վարազդատի նվիրվածությունը: Իր թիմի վերջին խաղում նա վնասվածք ստացավ, սակայն միացավ թիմին և տղաների հետ ժամանեց այստեղ: Բնականաբար, այժմ նա ավելի լավ վիճակում է, քան այն օրերին, երբ միացավ թիմին: Մենք չենք շտապելու, վաղը դեռ կտեսնենք արդյոք նա կկարողա դաշտ դուրս գալ, բայց, ի սկզբանե, նա դժվար թե կարողանա մասնակցել այս խաղին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930