Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտներին հանձնվել են խորհրդանշական սպայական դաշույնները

Հունիս 05,2021 18:09 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:

Բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած կուրսանտներն ու մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրները հրաժեշտ են տվել համալսարանի դրոշին ու երդվել անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն են մաղթել ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանն ու Ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը:

ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: