Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի շտաբի պատասխանատուին հրավիրել են ոստիկանություն․ քննվում է Գյումրիում ՔՊ-ականների հետ տեղի ունեցած միջադեպը

Հունիս 10,2021 18:40

«Հայաստան» դաշինքի շտաբի Շիրակի մարզի պատասխանատուներից Կարապետ Պողոսյանին այսօր հրավիրել են ոստիկանություն՝ երեկ ՔՊ-ականների քայլերթի ժամանակ «Վերածնող Հայաստան» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի ունեցած միջադեպի հետքերով։

Այս մասին այսօր մեզ ասաց Կարապետ Պողոսյանը։ Նա մանրամասներ չհայտնեց ոստիկանությունում իր հարցաքննությունից, ասաց, որ այդ մասին չի ուզում խոսել։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած երթի ժամանակ քաշքշոց էր սկսվել «Վերածնող Հայաստան» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչների ու կարմիր բերետավորների միջև։ Կարապետ Պողոսյանը պնդում է, որ կարմիր բերետավորները ՔՊ-ի պատգամավորության թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանի հրահանգով են հարձակվել իրենց վրա, ինքը թեթև մարմնական վնասվածք է ստացել։

Պատճառը, ըստ Կարապետ Պողոսյանի, այն էր, որ երթի ժամանակ հայտնվել է մի սադրիչ, որը «Նիկոլ, դավաճան» է գոռացել։ Բախումը կանխել են տեղի ոստիկանները։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իր հանձնարարականով ոստիկանության «Կումայր»-ի բաժնում նյութեր են նախապատրաստում։ Հիմք է հանդիսացել Կարապետ Պողոսյանի գրառումը։

Ի դեպ, տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է քաշքշուկը և այդ բախման ժամանակ լսվում է նաև երթի մասնակիցների «թուրք, թուրք» վանկարկումները՝ հասցեագրված «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930