Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եք ուզում, ադամանդյա մանդատ եք ուզո՞ւմ, որ երկրում ինչ-որ բան փոխեք»․ Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 12,2021 18:05

Այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը իր խոսքը սկսեց Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանին թավշյա հեղափոխության պայմաններում պաշտոնանկ չանելուց։

«Եղան բազմաթիվ միտինգներ, հանրահավաքներ, երթեր, ինչ ասես, ժողովուրդը չփորձեց, անգամ հասավ մի բանի, որ քաղաքապետը քաղաքապետարանից փախչել էր, գնացել ուրիշ տեղից էր ղեկավարում քաղաքը։ Եվ ինչ եղավ, անցան տարիներ, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր մարալիկցիներին գոնե  երկու հազար մարդ ստորագրի էդ պահանջի տակ, քաղաքապետին անվստահություն կհայտնի։ Չորս հազար մարդ ստորագրեց և ոչ մի բան տեղի չի ունեցել։  Նույն կաշառակեր մարդը մնացել է Մարալիկի քաղաքապետ։

Հիմա ի՞նչ են ասում, ասում են՝ տվեք մեզ պողպատյա մանդատ, որ մենք կարողանանք  այս հարցերը լուծել,  վերջապես դրանց հախից գանք։ Մոռանում են մի պարզ բան, պողպատյա մանդատը, ոչ թե թավշյա, էդ իրենք են անվանում թավշյա, մեր ժողովուրդը իրենց տվել էր 2018 թվականին՝ տալով նրանց 70 տոկոս ձայն։

Ի՞նչ են ուզում ,  ադամանդե մանդատ են ուզո՞ւմ․․․ Ի՞նչ են ուզում, ինչքա՞ն ձայն է պետք իրենց, որ իրենք կարողանան ինչ-որ բան փոխել այս երկրում։ Եթե 70 տոկոս ձայն ստանալուց հետո երեք տարի չարչարվել են ու ոչ մի բան չեն կարողացել, դա արդեն խնդրահարույց է, և խոսել պողպատյա մանդատի մասին․․․։ Իրենք չեն ստանալու այլևս նման ձայն, եթե 70 տոկոս ոչ մի բան չկարողացան անել, այդ ձայնի մնացորդը, որ այսօր ունեն, բացարձակապես ոչ մի բան չենք  կարողանա։ Էդ հոխորտանքները էս ենք անելու, էն ենք  անելու, անգամ հայհոյելով փուչիկ են, փուչիկ, ոչ մի բան չեն կարող անել կոռուպցիայի դեմ»,-ասաց Լևոն Զուրաբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930