Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիգարխներից մեկը մահացավ, հույս ունենք հիվանդության պատճառով, ոչ թե այլ միջամտությունների». Փաշինյանը ճամպրուկով կառավարության շենք փող տանելու մասին

Հունիս 14,2021 12:23

«Այսօր եթե որեւէ գործարար Հայաստանում կասի, որ ավելի լավ պայմաններ են եղել նախկինում, այնքան էլ ճիշտ չի ասի: Գործարարության համար ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները: Գործարարությամբ զբաղվող մարդը մենակ մի խնդիր ունի՝ հարկերը վճարում է եւ դառնում անձեռնմխելի»,- այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին ասել էր, որ ճամպրուկներով կառավարության շենքեր փող են տարել. «Ինձ ասում էին՝ բա որտեղի՞ց, այսօր քրգործեր կան, որոնք այդ մասին վկայում են: Կոնկրետ շատ հայտնի նախկին օլիգարխներ դրա մասին ցուցմունք են տվել: Նրանցից մեկը մահացավ, հույս ունենք հիվանդության պատճառով, ոչ թե այլ միջամտությունների, բայց այդ ամեն ինչը պետք է հետաքննվի»:

Փաշինյանի խոսքով՝ անվտանգությունը սկսում է ամեն մի փոքր կրպակից՝ ՀԴՄ տալի՞ս են, թե՞ չէ, քաղաքացին պահանջո՞ւմ է, թե՞ չէ, որովհետեւ պետբյուջեն դրանից է կազմվում ու ինչքան մեծ է բյուջեն, այնքան ռազմական մեծ ծախսեր կարող են անել. «Մենք պետբյուջեի եկամուտները 1 մլրդ-ով ավելացրել ենք, ինչո՞վ ենք ավելացրել, որովհետեւ մենք նալոգ չենք վերցրել: Գործարարներին ասել են՝ ժողովուրդ ջան, դուք հարկ վճարեք պետական բյուջե, որպեսզի կառավարությունը գործելու, խնդիրներ լուծելու հնարավորություն ունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930