Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանը բացահայտեց Կադիրովի հետ ընկերության մանրամասները․ «ՀՀ-ն կունենա այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ»

Հունիս 15,2021 23:35

«Լավ, եկեք պատմեմ իրականությունը, թե ինչն է եղել իմ՝ Չեչնիա այցելելու պատճառը, նպատակը։ Այդ մասին մինչեւ օրս ինչ-ինչ պատճառներով չեմ խոսել։ Նախ, ինձ մեղադրեցին Չեչնիայի ղեկավարի ընկերը լինելու մեջ»,-«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի եթերում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով 2019թ․-ին հրապարակված՝ իր եւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի լուսանկարին։

«Ես դա մեղադրանք չեմ համարում։ Գտնում եմ, որ Ռամզան Կադիրովն այն մարդն է, որի հետ ընկերություն անելը միայն պատիվ է բերում։ Այդ առումով որեւէ այլ մեկնաբանություն չունեմ։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու էի հայտնվել Չեչնիայում եւ սկսել շփվել, ընկերություն անել Ռամզան Կադիրովի հետ, ապա հայտնի է, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ կապվող մեկ ցամաքային ճանապարհ ունի՝ Վրաստանի տարածքով, Լարսի կիրճով, որը տարվա կեսը չի գործում կամ գործում է ծանրաբեռնված, որի պատճառով մենք խնդիրներ ենք ունենում, մեր ապրանքները փչանում են։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Վրաստանի տարածքով հնարավոր է դեպի ՌԴ եւս մեկ ճանապարհ ունենալ, որը սահմանակից է Չեչնիայի հետ։ Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Գեորգի Գախարիան, որի հետ ես ունեմ լավ, ընկերական հարաբերություններ, հետը խոսել եմ, ասել, որ նման ճանապարհ կա, հնարավո՞ր է այն կառուցել եւ գործարկել։ Ասաց, որ իրենց կողմից հնարավոր է, եթե մենք կարողանանք պայմանավորվել ՌԴ-ի հետ։ Ես մեկնեցի Ռուսաստան, հանդիպեցի Ռամզան Կադիրովի հետ, ներկայացրի այդ ծրագիրը։ Նա հավանեց, պատրաստակամություն հայտնել կառուցել այդ ճանապարհը։ Այն սկսել են կառուցել, մնացել է ընդամենը 2 կմ տարածք։ 2 կմ տարածք կառուցելուց հետո ՀՀ-ն կունենա այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ։ Ճանապարհ, որտեղ ձյուն չի գալիս, որտեղ անցանելիության խնդիր չկա։ Հիմա սա լա՞վ է, թե վատ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930