Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի ԱԱԾ-ի պետի հետ գաղտնի պերեգավորներ են տանում». Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում

Հունիս 22,2021 22:07

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ հանրահավաք էր այսօր Ստեփանակերտում կազմակերպվել: Ցուցարարները ձեւակերպեցին, թե որն է իրենց նպատակը. «Մենք չենք կարող պահանջել հրաժարական, հետո չիմանանք, թե ինչ է լինելու իշխանությունը: Բնականաբար, պետք է իշխանություն ձեւավորվի, դրա համար մի ձեւ կա՝ ընտրության միջոցով ժողովուրդը պետք է որոշի: Մենք այստեղ ենք նրա համար, որ դա լինի ժողովրդի կամքով, ոչ թե որոշ քաղաքական ուժերը այս պահից գտնվեն ու իրենց շահերը առաջ տանեն: Ուժի կիրառում, նման մտքերից հրաժարվում ենք, ինչ անում ենք, անում ենք՝ օրենքի սահմաններում ու խաղաղ անհնազանդությամբ հասնենք մեր նպատակներին:

Արայիկ Հարությունյանի հրաժարականը մենք պահանջում էին՝ մինչեւ Արայիկ Հարությունյանի նախագահ դառնելը, զավթելը ավելի ճիշտ: Մենք ասել ենք՝ իրեն ոչ թե պետք է թույլ տան ընտրության, այլ իր գործերով պետք է դատախազություն ու քննչական մարմինները զբաղվեն: Հիմա եղել է պատերազմ ու որոշների մոտ հարց է առաջացել՝ բա ինչի՞ ենք նրա հրաժարականը պահանջում, ուրեմն սկսել ենք Արայիկի խաղերը խաղալ…նման լուրեր են տարածվում: Ով որ այդ լուրերը տարածում է, հիմա սաղին սպասում ենք այստեղ: Չի լինելու այնպես, որ մենք Արայիկի հրաժարականը պահանջենք, հետո մի քանի հոգի հին խավից գան ասեն՝ բա մենք ենք այստեղ ղեկավար: Դա չի լինելու: Միանշանակ, Արցախի հաջորդ իշխանությունը որոշելու է ժողովուրդը», ասաց  Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը:

Թե ինչու են ուզում, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, այսպես են հիմնավորում. «Նախկին մեղքերը իր տեղը, բայց այսօրվա դրությամբ Արայիկ Հարությունյանը հանդիպում է Ադրբեջանի ԱԱԾ-ի պետի հետ եւ գաղտնի պերեգավորներ են տանում, ասում է դա իմ լիազորությունների մեջ է: Մենք ո՞նց կարանք սուտասան Արայիկ Հարությունյանին վստահենք մեր երկրի կարեւորագույն հարցերը, մեր լինել-չլինելը: Մենք միանում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին ու ասում ենք՝ նախկին ու ներկա իշխանությունները չփորձեն քթները խոթեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930