Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Հունիս 23,2021 19:30

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Նախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտներ: Հատուկ շեշտադրություն է արվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությանն  և տնտեսական կապերի վերականգնմանն ուղղված եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացման վրա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930