Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեր բակի հերոսը

Հուլիս 17,2021 23:37

Չկա գրեթե մի թաղամաս, մի բակ, որն իր անմահացած հերոս չունենա։ Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց լավագույններին, ուժեղներին ու լուսավորներին։

Մեր բակի հերոսը՝ Տիգրանը՝ Տիկոն, ինչպես շատերն են ճանաչում, այսօր բոլորի հուշերում էր, մտքերում ու ժպիտներում։ Տիկոյի մասին պատմություններն ուրախ են, իր պես հումորով ու կյանքով լի։ Բակում, որտեղ մեծացել էր, խաղացել, կռվել ու ընկերներ ձեռք բերել, այսօր փոքրիկ անկյուն բացվեց՝ մեր Տիկոյի անկյունը՝ իր անունը կրող հուշատախտակով ու հիշատակը ոգեկոչող խաչքարով։

Ցայտաղբյուրը, նստարանը, միշտ թարմ ծաղիկներն ու խնամված ծառերն այսուհետ կհիշեցնեն, որ այս բակում հերոս է ապրել, այս բակում հայրենիքի պաշտպանության համար զինվոր է մեծացել։

Հիմա այստեղ հաճախ կարելի է տեսնել Տիկոյի ընկերներին, բակի տղաներին, ովքեր հավաքվում են, զրուցում, քննարկում առօրյա հարցերը, կիսվում հիշողություններով։ Թվում է՝ Տիգրանը հիմա կգա, դիմացի շենքից դուրս կգա ու ուրախ ժպիտով լավատեսությամբ կվարակի ոչ միայն իր հասակակիցներին, այլ նաև տաղավարում հավաքված պապիկներին։

Տիգրան Վահանի Մելքոնյանը զոհվեց  սեպտեմբերյան պատերազմի հենց առաջին օրը։ Հետո երկար ու ցավոտ սպասում, փոքրիկ հույս, հիասթափություն ու․․․ Տիգրանն այսօր բարձունքում է, անվերջ փողփողացող եռագույնների բարձունքում։  Իսկ  բակում նա մշտապես մեզ հետ է․ յուրատեսակ հպարտությամբ նրա պատկերը հիշեցնում է, որ կռիվը դեռ ավարտված չէ, հայրենասիրությունը ջնջված չէ, վրեժն արթուն է։

 

Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031