Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղ համայնքում սահմանազատման աշխատանքներ են տարվել. տարածքում մոլորվելու հավանականությունը հասցվել է մինիմումի»

Հուլիս 20,2021 17:21

Քանի որ Տեղ համայնքում թշնամու տարածք անցնելու հավանականությունը մեծացել է, Տեղում սահմանազատման աշխատանքներ են տարվել։ Մոտ 2կմ երկարությամբ ճանապարհը տեխնիկայով փորվել է, որպեսզի երկկողմանի տարանջատվեն տարածքները։

Սահմանազատված տարածքում մոլորվելու հավանականությունը հասցվել է մինիմալի։

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, ում ջանքերով վերջին ամիսներին վերադարձվել են թշնամու տարածք անցած մեծ թվով անասուններ, տեխնիկա և անգամ բնակիչ, կարևորում է նման ձևով սահմանազատումը։

Նրա խոսքով՝ սահմանին տեխնիկայի շնորհիվ նշագծումը կօգնի կողմնորոշվել գյուղաբնակներին՝ թե՛ անասնապահության և թե՛ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։

Տեղի համայնքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031