Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղ լավ ա, մալադեց, դուխով, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի էլի, իշմարներ ենք տալիս». Ռուբեն Ռուբինյանի թաքուն ցուցումները՝ Հասանովին

Օգոստոս 02,2021 12:46

8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը վերածվեց քաոսի: Նիստերի դահլիճում արտառոց իրավիճակ էր, աղմուկ-աղաղակ, իսկ նիստը վարող տարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չէր կարողանում կարգի հրավիրել «Հայաստան» դաշինքի անդամներին:

Հիշեցնենք, վերջիններս պահանջում էին նիստը դադարեցնել ու իրենց գործընկերներ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի ազատ արձակման հարցով զբաղվել՝ կալանավորված պատգամավորներ են ու զրկված են նիստին մասնակցելու հնարավորությունից:

Հասանովը տեւական ժամանակ բանավիճելուց, հորդորներից հետո ի վերջո 20 րոպե ընդմիջում հայտարարեց: Իսկ ընդմիջմանը Ազգային ժողովի նիստերի դահլիճի բարձրախոսներից լսվում էր, թե ինչպես է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը ցուցումներ տալիս Հասանովին. «Սաղ լավ ա, մալադեց, դուխով, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի էլի, իշմարներ ենք տալիս: Մնացածը թույն ա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031