«Պարո՛ն Ռուբինյան, ի՞նչ կա, այդքան ոգևորվել եք։ Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ «անկախ արդյունքից գնալու եմ», ձեզ համար շանսերը մեծացե՞լ են կարիերային աճ ապահովելու։ Դուք ամեն կերպ հոգեցունց ձևով ուզում եք համոզել…»,- խորհրդարանում, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Պարո՛ն Ռուբինյան, հոգեցունցումների մեջ մի ընկեք, ձեզ մի պատառոտեք, դուք հետնորդ չեք լինելու, այդքան մի աղաչեք՝ ընդդիմության այդ ձայները ստանալու համար, պետք չի։ Հիմա երբ հարցնում եք, թե որն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, շատ պարզ՝ այդ դիրքորոշումը արտահայտված է «Հայաստան» դաշինքի ծրագրում, կարող եք կարդալ, տեսնել, այնտեղ վստահաբար «ծովից ծով Հայաստանի» մասին որևէ խոսք չկա։ Ասում եք՝ դուք պատերազմ եք ուզում, պատերազմի կուսակցություն եք։ Կարիք կա՞ որևէ մեկին հիշեցնելու՝ ո՞ւմ օրոք են եղել պատերազմները։ Այս մարդկանց օրոք երեք պատերազմ է եղել, գալիս է, ամեն անգամ կանգնում, ասում են՝ դուք պատերազմ եք ուզում, դուք պատերազմի կուսակցություն եք։ Դե լավ, ինքնահայեցումը լավ բան է, հայելու մեջ նայելը ու ճշմարտությունը իմանալը լավ բան է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Իշխանության այն մեղադրանքներին էլ, որ ընդդիմադիր կուսակցությունները պատերազմ են ուզում, իսկ իրենց իշխանության վերջին երեք տարիներին սահմաններին կրակոցներ չեն եղել, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդեւանյանը պատասխանեց՝ ասելով, որ Արցախի հիմնահարցի էջը հազարավոր զոհերով ՔՊ-ն փակել է, դրա հաշվին կրակոցներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































