Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցույց տվեցինք կապը ադրբեջանական հայատյաց քաղաքականության և խախտումների միջև». Արման Թաթոյան

Օգոստոս 05,2021 23:35

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Միջազգային հարթակներում արդյունքների հասնելու և արդյունքներ ստանալու համար մենք ինքներս պետք է ճիշտ ձևակերպենք մեր խնդիրները, ճիշտ ու ժամանակին աշխատեցնենք միջազգային մեխանիզմները, լինենք հետևողական ու սպառիչ կատարենք մեր աշխատանքը:

Անցյալ շաբաթ Հայաստանում գործող միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵՄ, ԵԽ և այլն) և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Սերբիա և այլն) ներկայացրի ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը:

Ցույց տվեցինք կապը ադրբեջանական հայատյաց քաղաքականության և խախտումների միջև: Հիմնավորեցինք նաև, որ սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված դիտարկվել չեն կարող, այդ թվում՝ միջազգային պահանջների հիման վրա:

Քննարկումն արդյունավետ էր: Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին՝ քննարկմանը  մասնակցելու համար»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031