Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրցաձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոս 15,2021 21:25

Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։

Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին, մարվել՝ 12։52-ին։

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ․ սահմանվել է հերթապահություն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 12-13 հա բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։

Ժամը 22:15-ին մթության և եղանակային պայմանների վատթարացման պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն․ հրդեհի ակտիվ օջախներ չկան։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031