Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ Ոստիկանությունը մեծ թափով բարեփոխվում է

Օգոստոս 24,2021 16:43

«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ում մեծ թափով տեղի է ունենում ոստիկանության համակարգի բարեփոխումը»,-այսօր խորհրդարանում  կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության համար սկզբունքային նշանակություն է ունեցել նոր տիպի ոստիկանության ստեղծումը․«Երեւանում արդեն իսկ ստեղծվել է պարեկային ոստիկանություն, հիմա սկսվել է Շիրակի եւ Լոռվա մարզում պարեկային ոստիկանության ներդրման աշխատանքները։ Մենք այստեղ լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք իրականացրել։ Դրանք են՝ եթե նախկինում պարտադիր պայման էր համարվում շատ դեպքերում որոշակի կրթություն կամ դիպլոմ ունենալը, հիմա մենք միջնակարգ կրթությամբ մարդկանց ներգրավում ենք պարեկային ոտիկանությունում, եւ ոստիկանության ծառայությունում չաշխատած մարդիկ են ներգրավվում»։

Փաշինյանն ասաց, որ Երեւանում գործող պարեկային ոստիկանությունում բավական մեծ թվով կանայք կան․«Կարծում եմ լավ միտում է ոստիկանության նոր կերպարը ձեւավորելու համար»։

Պարեկային ոստիկանությունը ձեւավորելիս, ըստ Փաշինյանի, արձանագրել են մի կարեւոր նրբություն․«Եթե տնավարի արտահայտվենք, ես խնդիր եմ դրել, որ պարեկային ոստիկանությունում ամեն ինչ լինի նոր, սկսած բովանդակությունից մինչեւ ոստիկանության գույքը, նոր են կապի միջոցները, զենքը, եւ ծրագրային ապահովումը։ Ինչպես ասում է Աստվածաշունչը՝ «նոր գինին հին տիկերի մեջ չի կարելի լցնել», եւ այս սկզբունքն ենք կիրառում պետական ծրագրեր իրականացնելիս։ Խնդիր եմ դրել՝ եթե դպրոց ենք հիմնանորոգում, այդտեղ որեւէ օգտագործված գույք չպիտի մտնի, նույնիսկ անցակետում դրված աթոռը չպետք է օգտագործված լինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031