«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Պարզվում է՝ երեկ Ֆրանսիայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն են հանդիպել Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ու նորից դրա մասին իմանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ից. հանդիպման մասին տեղեկությունը երեկ ուշ երեկոյան է ներկայացրել այդ երկրի ԱԳՆ-ն։
Հայաստանի արտգործնախարարությունը, Մինսկի Խումբը դեռևս ոչինչ չեն հայտնել, միայն առավոտյան «կիսապաշտոնական» «Հայկական ժամանակն» է հաստատել հանդիպման փաստը։
Ավելին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի և ՀԺ-ի տարածած տեղեկատվության` կողմերը քննարկել են պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Թեև ՀԺ-ն գրում է, որ կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, սակայն այս մասին լուռ են թե մեր ԱԳՆ-ն, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Կարդացեք նաև
Ստացվում է, որ արդեն նույնիսկ ՄԽ համանախագահների ձևաչափով Արցախը մղվում է երկրորդ պլան, և առաջնային է դառնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, այնինչ Մինսկի խումբը ստեղծվել էր հենց Արցախի հարցի կարգավորման նպատակով։


















































