Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր մնաց ՌԴ նախագահի ստորագրությունը․ բա որ ասեն՝ Երեւանն էլ տվեք, տալո՞ւ ենք»․ Արա Զոհրաբյան

Նոյեմբեր 11,2021 14:55 Share

«Տվեցին ճանապարհը՝ այն պայմաններում, երբ ադրբեջանցիների հետ թշնամական հարաբերություններ ունենք։ Կարեւոր ռազմավարական ճանապարհը հանձնելն էլ չգիտեմ, թե ինչ բառերով նկարագրեմ։ Մինչեւ ո՞ր կետն եք պատրաստ լռել, հարգելի քաղաքացիներ»,-կառավարության դիմաց այսօր Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսային անցակետերի ապօրինի տեղադրման դեմ բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով․ «Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մինչեւ Սյունիքի սահման զիջել են պատերազմի սպառնալիքի ներքո, ապա ո՞ւր մնաց ՌԴ նախագահի ստորագրությունը։ Եթե դա էլ մեզ չի օգնի, ինչո՞ւ եք նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը կատարում։ Բա որ ասեն՝ Երեւանն էլ տվեք, տալո՞ւ ենք, մինչեւ ե՞րբ։ Փաշինյանին հավատացող քաղաքացիներ, անգամ եթե շարունակում եք սատարել, ընդդիմացեք, որ իշխանությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ավելի կոշտ դիրքեր ունենա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930