Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, ինձ փորձության ենթարկելը ճիշտ չէ». Ալեն Սիմոնյանը՝ սքեյթ վարելու մասին

Նոյեմբեր 15,2021 19:01

Օղակաձեւ զբոսայգում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ այսօր բացվեց նոր ու ժամանակակից սքեյթ-պարկ, որը Երեւանին ու մայրաքաղաքի բնակիչներին  նվիրել է Ուկրաինայի հայերի միությունը: Սքեյթ-պարկի առաջին այցելուների մեծաթիվ քանակից երեւում էր, որ այսպիսի մարզական, առողջարարական ու ժամանցային վայրի կարիքը մայրաքաղաքում խիստ էր զգացվում:

Բացմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իշխանական պատգամավորներ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, այլ գործիչներ:

Շրջայցի ժամանակ Ալեն Սիմոնյանին մատուցեցին մի սքեյթ, սակայն նա չօգտվեց այն վարելու հնարավորությունից: Aravot.am-ի հարցին, թե ինչի՞ չփորձեց կանգնել սքեյթի վրա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, չեմ տիրապետում, չեմ կարող վարել»: ԱԺ նախագահը նաեւ անկեղծացավ, որ հիմա նաեւ պատրաստ չէ առաջին անգամ սքեյթի վրա կանգնել եւ իրեն ֆիզիկական նման փորձության ենթարկել: «Առավել եւս, որ այսօր այսքան երիտասարդ կա եւ, կարծում եմ՝ ինձ փորձության ենթարկելը ճիշտ չէ»,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ հետագայում էլ նման մտադրություն չունի: Սակայն նա վստահ է, որ շատ շատերը կզբաղվեն:

«Էլ չեմ ասում, որ Երեւան քաղաքի համար շատ լուրջ ներդրում է արվել Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցների կողմից, ինչը մեծ փոփոխություն է այս տարածքի համար: Մենք շատ լավ գիտենք, որ այս մասը ոչ բարվոք վիճակում է եղել: Եվ նաեւ քաղաքապետարանի, քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի շնորհիվ մենք այսօր երեւանցիների համար ունենք նմանատիպ վայր, որը, վստահ եմ, միշտ մարդաշատ է լինելու»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930