Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյան, սա այն ժողովուրդն է, որին «ժող ջան» էիր ասում, ինչո՞ւ ես վախենում»․ Կարին Տոնոյան

Նոյեմբեր 23,2021 22:30

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին Երեւանի կենտրոնական փողոցներով՝ հայտարարելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս իջնելու եւ իրենց հետ խոսելու։ Երթից ավարտից հետո վերադարձան հրապարակ։ «Որեւէ մեկը չէր էլ մտածում, որ նա կգա։ Նիկոլ Փաշինյան, սա այն ժողովուրդն է, որին «ժող ջան» էիր ասում, ինչո՞ւ ես վախենում։ Դուրս արի, այստեղ կանգնի։ Խոստանում եմ, որ հարցեր կտանք ու պատասխաններ կլսենք, բայց ոչ ոստիկանների հետեւում։ Դուրս արի, ուզում ենք անվախ վարչապետ տեսնել։ Եթե ունես համարձակություն, դուրս արի»,-նրան դիմեց շարժման անդամ, «5165 շարժում»-ի հիմնադիր Կարին Տոնոյանը։

Շարժման անդամ, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ նկատեց՝ 2018թ․-ի իշխանափոխության ժամանակ ցուցարարները ԵՊՀ, ռադիոտան շենքեր էին մտնում, եւ հիմա իշխանությունն ինչո՞ւ է կարծում, թե դա միայն իրենց էր արտոնված։ Զոհրաբյանի խոսքով՝ իրենք էլ կարող են նման գործիքակազմ կիրառել, բայց առանց բռնության։

Կարին Տոնոյանն էլ հավելեց, որ պայքարը կշարունակեն այնքան, մինչեւ հրապարակը լեփ-լեցուն լինի, իսկ վաղը կրկին հանրահավաք կլինի՝ 18:30-ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից «Ազգային-ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը քաղաքացիներին համախմբման կոչ է անում՝ Երեւանից սկսելով  բողոքի երթեր։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930