Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ կոչվածին կոչ ենք անում՝ արի այստեղ, «լայվի» հետեւում մի թաքնվի»․ Կարին Տոնոյան

Նոյեմբեր 23,2021 18:45

«Այսօր հայտարարվեց, որ իշխանությունը ՌԴ-ին տեղեկացրել է, թե առանց նախապայմանների պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել։ Ինչո՞ւ առանց նախապայմանների, ի՞նչ պայմաններ եք մի կողմ դրել։ Ես չեմ պատրաստվում հրաժարվել ոչ մի կտոր հողից»,-«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ,  «5165 շարժում»-ի հիմնադիր Կարին Տոնոյանը։

Նա նշեց․ «Որևէ մեկին թույլ չեմ տա բանակցել որդուս արյամբ պահած թեկուզ մեկ կտոր հողի համար։  Դուք բոլորդ մեկ կտոր հողի վրա եք ապրում, ձեր տան կտորի համար յուրաքանչյուրը պետք է պայքարի, ես միայնակ չեմ կարող։ Իշխանությունը չպետք է ստորագրի որեւէ փաստաթուղթ, եթե ժողովուրդը համաձայնություն չի տվել»։ Ապա Կարին Տոնոյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Վարչապետ կոչվածին կոչ ենք անում՝ դուրս արի այստեղ: «Լայվի» հետեւում թաքնվելու փոխարեն արի այստեղ ու պատասխանի մեր հարցերին: Ժողովուրդն այլեւս միամիտ չէ, ձեզ էլ ոչ մեկ չի հավատում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից «Ազգային-ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը քաղաքացիներին համախմբման կոչ է անում՝ Երեւանից սկսելով բողոքի երթեր։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային  ամբողջականությունը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930