Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը ոչ միայն թերանում է շատ հարցերում, այլև սխալ ռելսերով է տանում երկիրը. Դավիթ Սանասարյան

Նոյեմբեր 24,2021 13:44

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Լսեցի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. մեղմ ասած տարակուսած եմ։
Այս իշխանությունը ոչ միայն թերանում է շատ հարցերում, այլև սխալ ռելսերով է տանում երկիրը։

Չնայած շատ ասելիք կա, բայց հերթով.
Փաշինյանն ի պատասխան Բարձունք / Bardzunk-ի տված կարևոր հարցին, թե ինչու պատերազմից հետո հենակետերի ամրաշինական աշխատանքները հավուր պատշաճի չեն արվել, ասում է դե գեներալները քաղաքականությամբ են զբաղվել, նաև այդ պատճառով (համառոտ)։

Լավ, ինչպե՞ս կարելի է այսքան մակերեսային պատասխան տալ։ Պարոն վարչապետ, երբ գերիների մասին խոսում եք, ասում եք պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել, հիմա իրենց պարտականությունը չկատարած, ու կոնկրետ վերոնշյալ հարցի հետ կապված քանի՞ գեներալ կամ այլ պաշտոնյա է պատասխանատվության կանչվել հենակետային խնդիրները չվերացնելու և իրենց պարտականությունները չկատարելու համար։

Լավ, վերջիվերջո երկրի ղեկավար եք, կարո՞ղ է մի քիչ ավելի ջանք թափեք ու պատասխանատու դիրքերից խոսեք։ Ի՞նչ է նշանակում պատճառ գտնել դիրքերի վատ կահավորվածության, ամրաշինական աշխատանքների թերի լինելու համար, ախր դա հո քաղաքաշինական հարց չէ, որ ժամանակ տաք ուղղեն թերությունները։

Ախր մի անգամ այդ խայտառակող նախադասությունը (համակարգը դիմադրում է) արտաբերել եք ու կրակն ընկել, ինչպե՞ս կարելի է դասեր չքաղել սեփական սխալներից։ Այդ ո՞վ դարձան այդ պաշտոնյաները, որ զինվորի ու երկրի անվտանգության հետ խաղ են անում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930