Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում գործադուլ են անում. Տնօրենին ազատել են աշխատանքից

Նոյեմբեր 24,2021 23:13

Այսօր Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել:  Բանն այն է, որ առավոտյան եկել են աշխատանքի եւ տեղեկացել, որ իրենց տնօրեն Սյուզաննա Բալայանն ազատված է աշխատանքից:

Վերջիններս նշում են, որ իրենք տեղյակ չեն, թե ինչն է եղել մեկ գիշերվա մեջ տնօրենին աշխատանքից ազատելու պատճառը. «Մենք պատճառ չգիտենք, հենց դրա համար ենք դուրս եկել, որ իմանանք պատճառն ինչ է, որ մեր տնօրենին ազատել են աշխատանքից: Եթե տնօրեն չկա, կնիքը չի դրվելու, մենք ինչի՞ ենք աշխատում: Մարդիկ եկել են աշխատանքի վայրից լիցենզիայի, առանց կնիքի լիցենզիա են տալիս հիմնարկում»:

Լրագրողների հետ զրույցում թիվ 1 պոլիկլինիկայի փոխտնօրեն Լիանա Ղազարյանն ասաց, թե տնօրենի աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ չունի. «Մենք թույլ չենք տալիս, որ քաղաքական գործընթացները մեր պոլիկլինիկական գործերին խառնվեն: Ամեն դեքում մենք պասիվ ենք նման գործերից»:

Մինչդեռ լուրեր են շրջանառվում, որ Սյուզաննա Բալայանն աշխատանքից ազատվել է ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանին, ով նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջիկա ընտրություններում առաջադրված է Վանաձորի քաղաքապետի պաշտոնում՝ վարկաբեկող գրառում հավանելու համար:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930