Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյան համայնքի ղեկավարի ՔՊ կուսակցության թեկնածուն իր ընդդիմախոսներին հրավիրում է հեռուստաբանավեճի

Նոյեմբեր 27,2021 19:56

Պավել Ցուգունյանը Էդուարդ Բաբայանին, Էմիլ Հարությունյանին և Արման Մեղրյանին հրավիրել է հեռուստաբանավեճի

Այսօր Աբովյան քաղաքում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  թեկնածու Պավել Ցուգունյանը իր օպոնենտներին՝ Էդուարդ Բաբայանին, Էմիլ Հարությունյանին և Արման Մեղրյանին հրավիրել է հեռուստաբանավեճի:

Ցուգունյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Քանի որ մենք նշել ենք , որ մեր սկզբունքներից է հաշվետվողականությունն ու թափանցիկ կառավարումը, որ մեր քաղաքացիների իրավունքն է համեմատության մեջ տեսնել, թե ովքեր են հավակնում ղեկավարել իրենց համայնքն առաջիկա հինգ տարիներին, իսկ դրա լավագույն միջոցը բոլոր մասնակից ուժերի առաջին համարների մասնակցությամբ հանրային հեռուստաբանավեճի կազմակերպումն է, ուստի, ես բոլոր մասնակիցներին՝ Էդուարդ Բաբայանին,  Էմիլ Հարությունյանին և Արման Մեղրյանին հրավիրում եմ ծրագրերի շուրջ բանավեճի՝ իրենց նախընտրած հեռուստաընկերության եթերում: Բանավեճին իմ մասնակցությունը կլինի, եթե բոլոր թեկնածուներն, առանց բացառության, տան մասնակցության համաձայնություն»,- ընդգծել է Ցուգունյանը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930