Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվածների 35%-ը տեղյակ չի եղել COP17-ի մասին, 30.6%-ը լիովին դրական է գնահատել Ամուլսարի հանքի շահագործումը. GALLUP International Association-ի հարցումները

Նոյեմբեր 06,2026 13:04 Share
Աջակցեք aravot.am-ին

GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը ասուլիսում ներկայացրեց հարցման արդյունքները, որոնք իրականացվել են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցին՝ ինչպես եք գնահատում Հայաստանում կենսաբազմազանության COP17 համաժողովի անցկացումը, հարցին տրված պատասխաններն ունեն հետևյալ պատկերը. 30.4%-ը նշել է՝ լիովին դրական, 17.4%-ը՝ ավելի շուտ դրական, 4.2%-ը՝ ավելի շուտ բացասական, իսկ 8.6%-ը՝ ընդհանրապես բացասական: 4.5%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 35%-ը տեղյակ չի եղել համաժողովի մասին:

Հոկտեմբերի 10-ին Ամուլսարի ոսկու հանքավայրը պաշտոնապես հանձնվեց շահագործման: Ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը: Այս հարցին տրված պատասխանների պատկերն էլ այսպիսին է. 30.6%-ը նշել է՝ լիովին դրական, 21.8%-ը՝ ավելի շուտ դրական, 9.4%-ը՝ ավելի շուտ բացասական, 20.6%-ը՝ ընդհանրապես բացասական: Իսկ 17.7%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30