Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհի լիցենզիան մարզպետի խնդիրը չէ, նախկիններն ու դաշնակցականներն ակտիվացել են». Մարզպետարանը՝ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմի մասին

Դեկտեմբեր 03,2021 13:38

Արդեն քանի օր է՝ մամուլում քննարկվում է այն թեման, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով: Aravot.am-ը մարզպետարանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում իր դիպլոմի վերաբերյալ քննարկումներին եւ նրան, որ ինքը հայտնվել է սկանդալի առանցքում:

«Մարզպետն այդ ամենին լուրջ չի վերաբերվում: Եվս մեկ անգամ համոզվում է, որ իր աշխատանքի ոճն արդյունավետ է։ Պարզապես վերջին շրջանում ակտիվացել են նախկիններն ու դաշնակցականները, որոնք իշխանություն են կորցրել նաև Արագածոտնի մարզում, քանզի միշտ իրենք են ղեկավարել մարզը, և մարզպետարանը օգտագործել քաղաքական նպատակներով։

Իսկ հիմա մարզպետարանը ծառայում է ժողովրդին և պետությանը։ Ինչ վերաբերում է մարզպետի ավարտած Հովնանյանի անվան համալսարանի լիցենզիային, դա բնավ խնդիրը չէ, այլ տվյալ բուհի խնդիրը: Իսկ վերջին զարգացումների համատեքստում այդ թեմայի շահարկումներն ընդամենը պատրվակ են։ Պատահական չէ, որ քարոզարշավի վերջին օրերին ոմանք ցայտնոտի մեջ են»,- Aravot.am-ին փոխանցեցին Արագածոտնի մարզպետարանից։

Հիշեցնենք, որ մարզպետարանից Yerevan today-ի հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանից ասել էին, որ Ռազմիկ Պետրոսյանը 2002 թվականի մայիսի 25-ին ավարտել է Հովնանյանի անվան համալսարանը՝ ֆինանսներ եւ վարկ մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ, իսկ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ նորանշանակ մարզպետի ավարտած համալսարանը լիցենզավորման համար չի դիմել լիազոր մարմնին, հետեւաբար, առանց լիցենզիայի առկայության՝ պետական հավատարմագրման հայտ չէր կարող ներկայացնել։ Այնպես որ, 1996-2000 թվականներին Հովնանյանի անվան համալսարանի տրամադրած փաստաթուղթը համարվում է մասնավոր, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթուղթ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Yerevan today-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031