Լրահոս
Օրվա լրահոսը

Բիրտ ուժի կիրառմամբ ընդհատվեց խաղաղ ակցիան. «Ազատագրական շարժում»

Դեկտեմբեր 10,2021 21:44

Ազատագրական շարժման անդամները դեկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 10։00-ին խաղաղ ակցիա նախաձեռնեցին ՀՀ ԱԳՆ շենքի հանրային տարածքում՝ նախարարից պահանջելով հերքել կամ հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արցախի ադրբեջանապատկան լինելու մասին։

ՀՀ ԱԳ նախարարը կամ որևէ լիազոր ներկայացուցիչ չհանդիպեց Ազատագրական շարժման անդամների հետ, չտվեց որևէ բացատրություն 08․12․2021թ․ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ հայկական կողմը կորցրել է Արցախը Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ տեսական կամ գործնական հնարավորություն։

Կարճ ժամանակ անց գործի դրվեց ոստիկանության բիրտ ուժը Ազատագրական շարժման անդամների նկատմամբ, որոնցից 13-ին բերման ենթարկեցին ոստիկանության տարբեր բաժիններ։ Մենք արձանագրում ենք, որ ոստիկանությունը թույլ է տվել անօրինական գործողություններ՝ բերման ենթարկելով նույնիսկ գործող փաստաբանների, և բռնի ուժ կիրառել Ազատագրական շարժման անդամների նկատմամբ։

Ազատագրական շարժումը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է հակահայկական քաղաքականություն և պահանջում է նրա  ու նախագահի հրաժարականը, քանի որ այդ երկու պաշտոնյաներն իրենց գործողություններով վտանգ են ներկայացնում ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ ՀՀ պետականության համար։

Ցավոք, ասվածի ևս մի ապացույց դարձավ Գեղարքունիքի մարզում երեկ և այսօր տեղի ունեցած ադրբեջանա-հայկական ռազմական բախումը, որի հետևանքով կրկին կորուստներ ունեցանք։

Ազատագրական շարժումը շարունակում է պայքարը հակահայկական իշխանություններից ազատվելու և հայկական պետականությունը ուժեղացնելու համար։

Շաբաթ՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 11։00-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից (Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտի  ավտոկայանատեղից) կմեկնարկի  իրազեկման ավտոերթ դեպի Սարդարապատ, որտեղ ժամը 15։00-ին տեղի կունենա հավաք։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ ավտոերթին։

«Ազատագրական շարժում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031