Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխությունը վերջացել է ու մնացել են միայն հեղափոխության հետեւանքներն ու այլանդակությունները. Վահե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 24,2021 18:20

Այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն քննարկում էր կազմակերպել «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չինել» թեմայով: «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանն իր ելույթում ասաց. «Հեղափոխությունը վերջացել է ու մնացել են միայն հեղափոխության հետեւանքներն ու այլանդակությունները: Հետեւանքները հեղափոխության կարիք չկա նկարագրել, բոլորս գիտենք, իսկ այլանդակությունները գնալով դառնալու են ավելի «հետաքրքիր» ու այլանդակ: Արտաքին բնութագրիչը՝ այսօր ՀՀ-ին բոլորը պարտադրում են գնալ զիջումների, ֆիքսել են, որ ՀՀ-ն ունի անհատակ պատրաստակամություն՝ գնալ զիջումների: Ի՞նչ հեռանկար է մեզ սպասվում՝ շատ տխուր հեռանկար ենք ունենալու՝ Երեւան-Իգդիր մայրուղու սպասավոր ենք դառնալու ու կֆիքսենք, որ դա է մեր նշանակությունը 21-րդ դարում»:

Նրա խոսքով՝ մենք չփոխեցինք իշխանությունը ու շարունակում ենք ներկայանալ պարտության դեմքով, դա ուղերձ է աշխարհին: Բոլորը գիտենք ինչ են ուզում՝ ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան, բոլորը, բացի մեզնից. «Դինամիկ դեգրադացվող իշխանության պարագայում ոչ իշխանական համակարգը չի կարող լինել ստատիկ, այսօրվա ոչ իշխանական համակարգը ոչ ֆունկցիոնալ է: Այսօրվա ընդդիմադիրները գերի են ընդդիմության կարծրատիպերին: Ընդդիմությունը չի կարողանում լուծել ամենակարեւոր հարցը՝ գնալ կոնսոլիդացիայի»:

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ հունիսի 20-ից հետո իրավիճակ է գուցե փոխվել, պետք է ընտրազանգվածն ուսումնասիրել, բայց ընդունենք, որ կա երեք ընտրազանգված, մեկն ընտրել է Փաշինյանին, մյուսը՝ ընդդիմությանը, 40%-ը մերժել է իշխանությանը: Ընդդիմադիր գործընկերներին պետք է ասել, որ առկա ձեւաչափը չի տանում կոնսոլիդացիայի. «Պետք է գտնել մի գաղափար, որը բոլորի համար ընդհանրական կարելի է համարել, այդ թվում՝ ՀՀ-ում ու սփյուռքում, դա կոչվում է արժանապատվություն: Եթե ես լինեի ընդդիմության լիդերի խմբից, արժանապատվության գաղափարը կլիներ իմ դրոշը: Ունենալ այսպիսի ստորացում արտաքին աշխարհից, դա արժանապատվության խնդիր է, մի կողմ պիտի դնել, թե ով ում ընկերն էր, ով ում բարեկամը: Ստորացուցիչ է ունենալ այսպիսի իշխանություն, որը ստեղծել է իր համար ճամբար, որտեղ ամեն ինչ թույլատրելի է ու ամեն օր քեզ վիրավորե՞ն, ստորացվես հակառակորդների կողմից, բարեկամների, դաշնակիցների…Պետք է շատ արագ վարակենք մեր հասարակությանը արժանապատվության գաղափարով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031