Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի ընդդիմադիր գլխավոր ուժի նախագահի թեկնածուն Թուրքիայի առաջիկա ընտրություններում

Հունվար 01,2022 20:30

Թուրքական «Habertürk» թերթի լրագրող Ֆաթիհ Ալթայլըն Twitter-ում հարցում է անցկացրել առաջիկա նախագահական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հնարավոր թեկնածուի մասին։

Քվեարկությանը, որին մասնակցել է 400 հազարից ավելի օգտատեր, առաջադրվել է հետևյալ հարցը․ «Ըստ ձեզ՝ որպես ԺՀԿ-ի նախագահի թեկնածու ու՞մ հաղթելու շանսերն են ավելի մեծ»։

Ի տարբերություն հընթացս հրապարակվող սոցիալական հետազոտությունների արդյունքների՝ այս անգամ ձայների 52.6 տոկոսը հավաքել է ԺՀԿ գործող նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։

28,8 տոկոսը հավաքել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, իսկ 18․6 տոկոսը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31