Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խորհուրդ է տվել Սյունիքի մարզպետի նորանշանակ խորհրդականը

Հունվար 18,2022 20:20

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը  հունվարի 14-ից նոր խորհրդական ունի։ 39-ամյա Գառնիկ Պետրոսյանը աշխատում էր «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշըն»-ում որպես ճարտարագետ-կարգավար, այնուհետեւ ինժեներ-տեխնոլոգ։  Մոտ երեք տարի  առաջ է ազատվել աշխատանքից ու մինչեւ նշանակումը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային կառույցում կազմակերպչական  հարցերով էր զբաղվում։ «Ընդհանրապես սիրում եմ ծանր ժամանակներում աշխատել, ծանրությունից չեմ խուսափել, եւ երբ ստացա առաջարկը՝ չառարկեցի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Պետրոսյանը։ Վերջինս կարեւորում է մարզի անվտանգային հարցերի կարգավորումը։

Չնայած մեկ օր է, որ նշանակվել է խորհրդական, բայց արդեն հասցրել է մարզպետին խորհուրդներ տալ։ «Ծննդով քաջարանցի եմ, կարեւորում եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցությունը՝ թե՛ Քաջարանի, թե՛ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման  գործում, ու առաջարկներս եղել են այդ համատեքստում»,-նշում է նորանշանակ խորհրդական Գառնիկ Պետրոսյանը։

Լուսանկարները՝ Գառնիկ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31