Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիքսեթ Պողոսյան. Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ եմ նույնը եղել, Քոչարյանի ժամանակ էլ, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ. «Հրապարակ»

Օգոստոս 19,2026 11:35 Share

Օգոստոսի 17-ին ազատվեցին Սուրեն Պապիկյանի երկու խորհրդականները՝ Մելիքսեթ Պողոսյանը եւ Ռազմիկ Պետրոսյանը: Երկուսն էլ ռազմական ճանապարհ անցած անձինք` նախկին մարզպետներ։

Մելիքսեթ Պողոսյանը «Հրապարակ»-ի հարցին, թե ինչու հեռացավ, պատասխանեց․ «Տարիքը մեր արդեն հասել է այն գագաթին, որ մենք պիտի մեր երիտասարդներին ճանապարհ տանք, որ իրենք ծառայեն, 40 տարի ծառայել եմ, հերիք չի՞»։

– Ձեզ առաջարկվե՞լ է դիմում գրել` գնալ։

– Այսօր լրանում էր պաշտոնավարման ժամկետը, ես 4 տարի է՝ խորհրդական եմ, 22 թվից, ամեն տարի մեկ-մեկ տարի ավելացրել ենք։

– Այնուամենայնիվ, Ձեզ դիմում գրելու հորդոր եղե՞լ է։

– Ոչ, ոչ։

– Ձեր ազատումը կապ ունի՞ վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի աճի հետ։

– Խորհրդականն ուրիշ ծառայություն է ծավալում, իսկ անմիջական զորքի հրամանատարները՝ կարգապահություն եւ այլն:

– Համընկե՞լ է…

– Կարող է համընկնի, բայց կապ չունի։ Ճիշտն ասած, երբ պետությունը դժվար դաշտում է եղել, ես հայտնվել եմ այդ դաշտում, ես ո՛չ փոխվել եմ, ո՛չ կփոխվեմ, ես միշտ էլ եղել եմ պետության կողքին։ Պետության ղեկին ո՞վ ա, դա նշանակություն չունի, իմ մտածելակերպը պետական մտածելակերպ է, ես Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ եմ նույնը եղել, Քոչարյանի ժամանակ էլ, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլ եմ նույնը եղել, ես միշտ բանակի կողքին եմ եղել, որովհետեւ բանակի ակունքներում ենք կանգնած եղել։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31