Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստում ես․ Սերժին չես տեսել, իսկ Նալբանդյանին 10 րոպեով ես ընդունել»․ Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունվար 25,2022 18:50

«Սուտ է։ ՀՀ-ի անունից բանակցել են կամ Սերժ Սարգսյանը, կամ Էդվարդ Նալբանդյանը։ Դու Սերժին չես տեսել, դու Ալիեւից ես իմացել բանակցությունների բովանդակության մասին»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հետեւյալ հայտարարությանը․ «Ամբողջ ինֆորմացիան, որ կարող է հրապարակել Սերժ Սարգսյանը, այդ ամբողջ ինֆորմացիային 2018-ից տիրապետում եմ ես․․․նախկինում բանակցությունների մասնակցած մի նախկին պաշտոնյա ասել է մի նախադասություն, որը տպավորվել է։ Ասում էր՝ մենք բանակցությունների ժամանակ այնպիսի բաներ էինք խոսում, որ եթե իմացվեր դրա մասին, Հայաստանում մեզ որպես պետական դավաճան կարող է դատեին»։

Արմեն Աշոտյանը խոսքը հղեց Նիկոլ Փաշինյանին․ «Դու Նալբանդյանին տասը րոպեով ես ընդունել։ Քեզ ո՞վ է նման բան ասել։ Նման բան է եղե՞լ բանակցողներից»։ Աշոտյանը վստահեցրեց, որ առաջիկայում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցով մանրամասն կպարզաբանի այս թեման։ Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե ապաշրջափակումից Արցախը կշահի բարեկեցություն եւ անվտանգություն, Արմեն Աշոտյանը շեշտեց․ «Արցախին միայն անվտանգություն չի պետք, այլ կարգավիճակ։ Անվտանգությունն առանց կարգավիճակի կբերի նրան,որ Արցախում հայ չի մնա։ Խաբում է նա, անվտանգ չի լինելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31