Լրահոս
Օրվա լրահոսը

Որդին ավագանու անդամ, հայրը՝ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ

Հունվար 26,2022 13:46

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել, որ ՔՊ-ն Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնում առաջադրել է Գեորգի Ղազարյանին, որը Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Նիկոլայ Ղազարյանի հայրն է։ Գեորգի Ղազարյանը, որը գյումրեցիներին առավել հայտնի է Գիա անվամբ, գործարար է, եղել է գյուղերը սպասարկող տրանսպորտի գծատեր, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի եղբոր աներն է։ Նա «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Գառնիկ Խաչատրյանի (Գյումրիում առավել հայտնի է Օդոն անվամբ) քենակալն է։

Գեորգի Ղազարյանը մի կարճ ժամանակահատված՝ 5-6 ամիս, աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ զբաղեցնելով տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի տեղակալի պաշտոնը։

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանից հետաքրքրվեց, թե արդյոք Գեորգի Ղազարյանին նշանակե՞լ են տրանսպորտի բաժնի պետ։

Կարեն Բադալյանը նշեց, որ տրանսպորտի բաժնի պետ դեռ նշանակված չէ, այդ բաժինը անվանափոխման գործընթացի մեջ է, հաստիքային փոփոխություններ պետք է լինեն, տրանսպորտի բաժինը դառնալու է տրանսպորտի ոլորտի համակարգման բաժին։ Անվանափոխումից հետո նոր նշանակում կլինի։

Նշենք, սակայն, որ մեր աղբյուրների պնդմամբ, Գեորգի Ղազարյանն արդեն իսկ նշել է իր պաշտոնի նշանակվելը։

Նկատենք, որ Գյումրու քաղաքապետարանում ՔՊ-ականներն ակնհայտ շահերի բախման են գնում․ ավագանու անդամների հարազատները մեկը մյուսի հետևից պաշտոնների են նշանակվում քաղաքապետարանում, սա առաջին դեպքը չէ։

 Ի դեպ, այդ պաշտոնների թափուր տեղերի համար պարտավոր են մրցույթ հայտարարել և մրցույթով անցնելուց հետո՝ նոր միայն պաշտոնյա դառնալու մասին խոսել, մինչդեռ գտել են ամենահեշտ ձևը, նշանակվում են ժ/պ՝ հետագա մրցույթները դարձնելով ձևական՝ կանխարգելելով մասնագետների մուտքը ՏԻՄ կառույց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31