Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրայինը՝ հանրությանն է, այլ ոչ պետական որևէ կառույցինը. դիմել եմ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին՝ խնդրանքով՝ դիտարկել Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը ՄԻՊ-ի գրությանը». Զարուհի Հովհաննիսյան

Փետրվար 02,2022 17:08 Share

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր դիմել եմ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին՝ խնդրանքով մասնագիտացված էքսպերտներին դիտարկել Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրությանը։ Արման Թաթոյանը գրությամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային հեռարձակողի խորհրդին՝ որպես «հրատապ հարց» պարզաբանումներ պահանջելով «Լուրեր» ծրագրի թողարկումներում Պաշտպանի հրապարակումները անտեսելու և դրանք չլուսաբանելու հարցով։

Հանրային հեռարձակողի կայքում օրերս հրապարակված պատասխանը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ է հնչեցնում։

Օրինակ, հրապարակված պարզաբանման մեջ ասվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվում են պետական և հանրային շատ կառույցներ, թվարկվում են դատարանները, իրավապահ մարմինները, այդ թվում նաև ՀԿ-ները։ Ակնհայտ է, որ հանրայինը բավարար պատկերացում չունի ՄԻՊ-ի, որպես կանխարգելման ազգային մեխանիզմ կարևորության մասին և որ ՄԻՊ գործունեությունը կարգավորվում է սահմանադրական օրենքով։

Այդ օրենսդրության շրջանակներում հանրայինը պարտավոր է հատուկ մոտեցում ցուցաբերել և հնարավորինս հանրայնացնել ՄԻՊ-ի գործունեությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների։ Այնպես որ ՄԻՊ-ի գործառույթն ու կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում եզակի է։

Պարբերություններից մեկում, հանրայինն ինքն իրեն հակասում է։ Մի կողմից ասում է, որ չեն կարող ստուգել տեղեկատվության իսկությունը, մյուս կողմից նշում է, որ հրապարակել են իրենց կարծիքով առավել արժանահավատը, այն է ՊՆ հայտարարությունը՝ կասկածի տակ առնելով ՄԻՊ-ի հնչեցրած դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է պարտավորություններին, ապա բազմակողմանի լրատվություն հասցնելը լրատվամիջոցի պարտավորությունն է, իսկ ուժային մարմնի հայտարարությունն ու դիրքորոշումը, որն օրենքով օժտված է ուժ կիրառելու լեգիտիմությամբ չի կարող ստորադասվել Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմանը, հանրայինը՝ հանրությանն է, այլ ոչ պետական որևէ կառույցինը։ Այստեղ հանրային շահը ստորադասվում է, և էլի կանխակալ վերաբերմունքով՝ ՄԻՊ-ի դիրքորոշումը դուրս է մնում։

Այս և այլ մոտեցումներ դիտարկելու խնդրանքով դիմել եմ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին, որ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող այս հարցի շուրջ մասնագիտական վերլուծություն կատարվի։

Նման մասնագիտական ուսումնասիրությունը նաև օգտակար կլինի կանխելու համար նախադեպը՝ նորընտիր ՄԻՊ-ի գործունեության ազատության և լուսաբանման հնարավոր սահմանափակումների, ինչպես նաև հանրային միջոցները նպատակային և ի շահ հանրության օգտագործելու առումով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28