Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդները հանդիպել են Նարեկ Մանթաշյանին, ծանոթացել նրա բժշկական փաստաթղթերին

Փետրվար 07,2022 23:43

Այսօր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) անդամներն այցելել են Վարդաշեն ՔԿՀ՝ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակի վերաբերյալ հնչեցված ահազանգի կապակցությամբ:

Ահազանգը հնչեցրել էր վերջինիս պաշտպանը` ընդգծելով, որ կալանքի տակ գտնվող Ն․ Մանթաշյանի ինքնազգացողությունը վատացել է՝ շաքարային դիաբետի պատճառով։

Դիտորդները հանդիպել են Նարեկ Մանթաշյանին, ծանոթացել նրա բժշկական փաստաթղթերին, ինչպես նաև խնդիրը քննարկել «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մամիկոն Հակոբյանի և ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» բժշկական ստորաբաժանման ղեկավար Գարեգին Սարգսյանի հետ։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28