Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, Newmag-ը և Team Telecom Armenia-ն հրավիրում են մասնակցելու գրքի Ձմեռային փառատոնին

Փետրվար 18,2022 18:35

18 փետրվարի 2022 թ., Երևան. Փետրվարի 19-ին 11:00-ից մինչև 21:00-ը Newmag-ը Կոնգրես հյուրանոցում անցկացնում է Newmag Winer Fest 2022-ը: Հյուրերին սպասվում են գրքերի շնորհանդեսներ ու հետաքրքիր քննարկումներ, գրքի խաղարկություններ և երգի ու տեսահոլովակի պրեմիերա: Փառատոնի գլխավոր հովանավորն է Team Telecom Armenia ընկերությունը։

Ձմեռային փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ։ Մի ամբողջ օր հյուրերը կարող են մասնակցել տարբեր միջոցառումներին և այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենալու մեկ հարկի տակ՝ կողք-կողքի, որպեսզի գրքասերները հնարավորություն ունենան մասնակցել իրենց նախընտրած ծրագրին։ Փառատոնի ընթացքում կներկայացվի 7 նոր գիրք։

Հավելյալ տեղեկատվություն կարող եք  ստանալ փառատոնի պաշտոնական էջում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28