Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ 44 օր Արցախում սպանում էին հայությանը, ժողովրդավարության բաստիոն Եվրոպան լռում էր»․ Մետաքսե Հակոբյան

Փետրվար 22,2022 15:52

«Նախկինում նման առիթների դեպքում ադրբեջանցի պատվիրակները վայնասուն էին բարձրացնում, իսկ այսօր դա չկա։ Ջերմ մթնոլորտում են, հյուրընկալվել են»,-Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ դրա շրջանակում ադրբեջանցի պատվիրակների՝ Երեւան այցի դեմ բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց Արցախի հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Արցախից եկել եմ ասեմ, որ ժողովրդավարության բաստիոն Եվրոպան 44 օր լռում էր, երբ Արցախում սպանդի էին ենթարկում հայերին։ Իրենք գոնե այսօր պետք է իրենց ականջներն ու աչքերը բացեն եւ գոնե պատերազմից հետո օգնեն վերադարձնել հայ ռազմագերիներին։ Ադրբեջանը լռում է 100 կամ դրանից ավելի ռազմագերիների մասին։ Այդ մասին կարծես թե այլեւս չի խոսում նաեւ ՀՀ իշխանությունը։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների առ այսօր»,-հավելեց նա։

Մետաքսե Հակոբյանը բարձրաձայնեց նաեւ տեղահանված արցախցիների հարցը․ «Մեր իշխանությունը հրաժարվում  է նրանց ընդունել՝ պատճառաբանելով, թե այլեւս հնարավորություն չկա։ ՀՀ իշխանության համար էլ նրանք բեռ են դարձել։ Նրանք իրավունք ունեն վերադառնալ եւ ապրել իրենց բնակավայրերում, որովհետեւ պատերազմը կարգավիճակ չի շնորհում։ Պատերազմի արդյունքում ՀՀ իշխանությունն Արցախի մեծ մասը նվիրեց Ադրբեջանին, հարցը փակեց, իսկ հիմա ներկայանում է որպես ժողովրդավար։ Այլեւս չպետք է անջատ լինենք։ Այս իշխանության օրակարգն է, որ Արցախում բնակվող հայը չպետք է կապ ունենա Հայաստանի հետ։ Դա կեղծ օրակարգ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28