Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների համար Վրաստան մուտքի կանոնները փոխվել են

Փետրվար 22,2022 17:04 Share

Մարտի 1-ից կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ (երկու դոզայով) պատվաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործելիս կազատվեն PCR թեստ ներկայացնելու պահանջից, ինչպես նաև երրորդ օրը PCR թեստ ևս չեն հանձնի։ Այս մասին «Ալիք Մեդիային» հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանության տվյալներով՝ պատվաստման հավաստագիր չունեցող ՀՀ քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահման հասնելիս պարտավոր են ներկայացնել PCR թեսթի բացասական պատասխան։

Ըստ տվյալների՝ PCR թեստի պահանջից ազատվում են նաև Հայաստանում պատվաստված Վրաստանի քաղաքացիները։

Ընդգծենք, որ այս պահին Վրաստանի ցամաքային ճանապարհով Ռուսաստան մուտք գործել դեռևս հնարավոր չէ։

Նորայր ՄԻՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել