Լրահոս
Օրվա լրահոսը

Արեյանը քաղաքապետին «գլխի գցեց»՝ գովազդային վահանակները փոխել այնպիսի ժամերին, որ խցանումներ չառաջանան

Փետրվար 28,2022 15:27

Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին խնդրեց հանձնարարական տալ գովազդային վահանակների պաստառները փոխելու ժամը կարգավորել։ Արեյանը նշեց, որ գովազդատուները  ցերեկային երթեւեկի ինտենսիվ ժամին փակում են փողոցները եւ փոխում գովազդային վահանակների վրայի իրենց գովազդային պաստառները, ինչը լուրջ խցանումներ է առաջացնում․ «Պետք է գտնեն մի հարմար ժամ, դրա վրա կանգնակներով աշխատանքը կատարեն այնպիսի ժամերին, որ երթեւեկությունը կաթվածահար չլինի»։

«Տեղին դիտարկում է, այդ խնդիրը կա։ Վերջերս Տերյան փողոցի վրա էին փոխում, խցանում էր առաջացել»,-արձագանքեց քաղաքապետը։ Նա հանձնարարեց խնդիրը կարգավորել․ «Գովազդի թույլտվությունը մենք ենք տրամադրում, հորդորենք մեր գործընկերներին համապատասխան ժամին անեն, բայց դրան զուգահեռ թույլտվությունները տրամադրելիս՝ գովազդի փոխարինման համար կոնկրետ ժամ նշենք,  որ լիազորություն ունենանք, եւ ովքեր չեն պահպանի՝ պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ունենանք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28