Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ աշխարհը «զբաղված» է Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներով, Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված քայլեր կիրառել. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 02,2022 10:48

Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում հայ ռազմագերիներին, այլեւ շարունակում է նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցել։ Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Զինծառայողները գերեվարվել են 2021 թ. մայիսին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ։ Նրանք մեղադրվում են անցած տարվա մայիսին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» եւ Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները ականապատելու մեջ։ Բացի այդ, մեղադրող կողմը պնդում է, թե իբր Սարգսյանը խոստովանել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարը պայթեցնելու հրամանի մասին։ Ի. Սարգսյանի համար դատախազը պահանջել է 20 տարվա, իսկ Վլ. Ռաֆայելյանի համար՝ 19 տարվա ազատազրկում։

Չի բացառվում, որ այս դատավարության արդյունքում եւս «թեթեւ» պատիժ սահմանվի, բայց ռազմագերիներին դատելու փաստն ինքնին միջազգային իրավունքի նորմերի խախտում է։

Ոգեկոչելով Սումգայիթի ու Բաքվի ջարդերի, ինչպես եւ Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմի զոհերի հիշատակը՝ մի շարք կոնգրեսականներ անդրադարձել են նաեւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանն ու առայսօր բանտերում պահվող ռազմագերիների փաստին։ ԱՄՆ Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմը մինչ օրս շարունակում է օգտագործել ատելության հռետորաբանությունը հայերի դեմ, այդ թվում՝ 2020 թ. աշնանն Արցախում ադրբեջանական մահաբեր հարձակումների նախօրեին: «Ադրբեջանական ուժերը, թուրքական անօդաչուներն ու Թուրքիայի կողմից աջակցություն ստացած օտարերկրյա ահաբեկիչներն իրականացրեցին կանխամտածված հարձակում՝ խախտելով միջազգային օրենքը»,- նշել է Փալոնը՝ անդրադառնալով նաեւ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից արցախյան վերջին պատերազմում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկանց գլխատումներին ու խոշտանգումներին:

Կոնգրեսականը կարեւորել է, որ Միացյալ Նահանգները ճանաչի ու դատապարտի բոլոր քաղաքացիական անձանց դեմ դաժան հարձակումները, հակառակ դեպքում կոտորածներ իրականացնողները քաջություն կունենան եւ ապագայում եւս նման սարսափելի արարքներ կգործեն։

Մինչ աշխարհը «զբաղված» է Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներով, Ադրբեջանը հետեւողականորեն շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված քայլեր կիրառել, ներկայումս արդեն բարոյահոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031