Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար չէ համահարթ եկամտահարկը, արդար է շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքը». Թադեւոս Ավետիսյան

Մարտ 03,2022 21:07

ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը ՀՀ ԱԺ ՔՊ ական պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, զեկուցմամբ հանդես եկած Բաբկեն Թունյանին հարց ուղեց՝ արդյոք արդար է 21 %-ով հարկել աշխատող աղքատին եւ նույն տոկոսով՝ տասը միլիոն աշխատավարձ ստացողին: «Միայն թե չասեք, որ նրանց թիվը քիչ է, մնացածինը շատ է, խնդիրը սկզբունքի մեջ է»,-ասաց պատգամավորը:

«Այս հարցի մասին ինչքան էլ խոսենք, ընդհանուր հայտարարի չենք գա, որովհետեւ դուք եւ ձեր կուսակցությունը սոցիալիստական ուղղվածություն ունեք, ես ավելի ազատական մտածելակերպ ունեմ: Դուք պրոգրեսիվ հարկման կողմնակիցն եք, իսկ ես՝ ավելի շատ համահարթի: Ու տասը միլիոն դրամի համար է 21 %-ը  2,1 միլիոն դրամ է կազմում, մյուսների դեպքում`  21 հազար դրամ, ու թեեւ տոկոսը նույնն է, բայց իրենք տարբեր թվեր են  վճարելու:

Իսկ համահարթեցնելու կարեւոր դրույթներից մեկը՝ հետեւյալն էր, եթե մենք փորձում ենք հարուստներին ավելի շատ հարկել, քան աղքատներին, աշխատավարձը չէ գլխավոր հանգամանքը, որովհետեւ մեզ մոտ 2 միլիոն  ստացող ծրագրավորողը կամ ֆինանսիստը չեն այն մարդիկ, որոնց պետք է աշխատավարձի դրույքաչափով թիրախավորել, դրանք այն մարդիկ են, որ կարող է եկամուտ չունենան, անգամ «Փարոս» համակարգում գրանցված լինեն, բայց ունենան գույք, եւ եթե եկամուտները կարելի է թաքցնել, գույքը ոչ, դրա համար շեշտադրում կատարեցինք գույքահարկի վրա»,-ասաց Թունյանը:

Թադեւոս Ավետիսյանն էլ նրա պնդումներին հետեւյալ կերպ արձագանքեց. «Համահարթ եկամտահարկի անցման ժամանակ չկարողացաք նաեւ միջազգային փորձով դա հիմնավորել, որովհետեւ հիմնականում երկրները՝ այդ թվում Սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետությունները, իմ ու ձեր վեճի առարկան չեն: Մենք մասնագիտական դաշտում կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, բայց արդար չէ համահարթ եկամտահարկը, արդար է շատից շատ, քչից քիչ սկզբունքը: Նաեւ միջազգային  պրակտիկայում է ամրագրված դա: Շատ քիչ երկրներ կգտնեք, որ ունեն աղքատության այսպիսի բարձր մակարդակ, ցածր եկամուտներ եւ համահարթ եկամտահարկ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031