Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի առաջին բանաստեղծությունները նվիրված էին Արցախին եւ իր մաթեմատիկայի ուսուցչուհուն, որն արցախցի է. «Հրապարակ»

Մարտ 24,2022 11:17

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին է՝ այժմ ԵՊՀ դասախոս Աիդա Սարհատյանը:

– Տիկին Սարհատյան, մի փոքր պատմեք, թե վարչապետն ինչպիսի աշակերտ է եղել:

– Նիկոլ Փաշինյանը եղել է շատ ակտիվ եւ ստեղծագործող աշակերտ: Գրում էր բանաստեղծություններ: Նրա առաջին բանաստեղծությունները նվիրված էին Արցախին եւ իր մաթեմատիկայի ուսուցչուհուն, որն արցախցի է: Նա առաջին ըմբոստ ոգին էր, որը դուրս էր գալիս անարդարությունների դեմ:

– Փաստորեն, պատանի Նիկոլ Փաշինյանն Արցախը սիրում էր, բայց հիմա կարծես այդ սերը նվազել է: Ձեր կարծիքով` Արցախի մասին բանաստեղծություններ գրող Նիկոլ Փաշինյանը հիմա ծանր տանո՞ւմ է, որ իր կառավարման շրջանում Արցախի մի մասը կորցրել ենք, մյուս մասն էլ վտանգված է:

– Խոսքս դպրոցական տարիների մասին է: Նա ըմբոստ էր, հայրենասեր ու ազատատենչ: Նա երբեք չի հանդուրժել որեւէ կաղապար: Նա մշտապես գերադասել է ինքնիշխանության, անգամ՝ ընտանիքում:

– Նրան հիմա հողեր հանձնելու մեջ են մեղադրում…

– Ես չեմ կիսում այդ կարծիքը: Չի կարելի միայն մեկ մեղավոր փնտրել: Այստեղ մեղավորությունն այն կազմինն է, որը մասնակցություն է ունեցել պատերազմին: Խոսքը զինվորական եւ ղեկավար կազմի մասին է: Բոլոր կետերում եղել են մեղավորներ:

– 2018-ից հետո վարչապետը մեր իրականություն բերեց մի շարք տգեղ արտահայտություններ: Վերջերս էլ ԱԺ ամբիոնից ասում էր, որ եթե հարկ լինի, մատ թափ տալուց բացի, այլ բան էլ թափ կտա: Դուք՝ որպես լեզվի մասնագետ, այդ ամենն ինչպե՞ս կգնահատեք:

– Ճիշտ է, ես էլ չեմ ընդունում դա, բայց նաեւ չեմ հասկանում, թե դա կոնկրետ ինչ էր նշանակում: Այն, որ մեր ժողովրդի կողմից ընդունված են «մատս թափ կտամ», «ոտքս թափ կտամ» արտահայտությունները, նորություն չէ: Դրանք գործածական արտահայտություններ են, հատկապես կոնֆլիկտային իրավիճակներում: Ես չեմ ցանկանում շատ խորանալ: Գուցե զայրույթի պահին էմոցիոնալ պոռթկումներ են:

– Ձեր աշակերտի ղեկավարած Հայաստանից գո՞հ եք:

– Ես բոլորի նման եմ մտածում, սակայն կարծում եմ, որ վարչապետին թույլ չի տրվում, որպեսզի աշխատի ազատ ու լիարժեք: Շարունակ փորում են, շարունակ ինչ-որ էմոցիոնալ վիճակների են մղում նրան, եւ մարդն իր տեղը գտնել չի կարողանում: Այսօրվա Ազգային ժողովը մեր խայտառակությունն է՝ երբեւէ եղած պառլամենտների պատմության մեջ: Մեկն ասում է այս բանը, մյուսն անպայման պետք է հակառակն ասի: Սա ի՜նչ խայտառակ վիճակ է: Ես չեմ ընդունում, չեմ հանդուրժում եւ չեմ ներում: Ներողամիտ չեմ: Ես շատ եմ ուզում, որ մեր ժողովուրդը լավ ապրի, ուզում եմ, որ մեր տանջված ժողովուրդը վերջապես իր տեղը գտնի, բայց, ցավոք, չեմ տեսնում նման բան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031